суббота, 13 декабря 2014 г.

Արդշինբանկ

Հտաքրքիր երկիր ենք մենք... Արդյունաբերությունը գտնվում է կաթվածահար վիճակում, գործարանները չեն աշխատում օբյեկտիվ եվ սուբկեկտիվ պատճառներով, ժողովուրդը գտնվում է ծայրահեղ աղքատության շեմին եվ միակ թերևս դինամիկ զարգացող ճյուղը դա բանկային եվ լոմբարդային հատվածն է... Ինչ է սա նշանակում ? Բացատրությունը ես կարծում եմ մեկն է - մեր հայ ազգը սիրում է ուղղակի մաքսիմում երևալ ճոխ եվ երբեք չմատնել իր վատ սոցիալակն իրավիճակը... Եթե ասենք յուրահատուկ տեսակի հայ մարդը ունի հնարավորություն գնի "սովետական" մեքենա, նա անպայման սկզբից կնայի ավելի թանկ մեքենաները, կվերլուծի բանկերից եվ լոմբարդներից պարտք վերցնելու տարբերակները, եվ եթե գտնի տարբերակ, որը հնարավորություն կտա ձեռք բերել որոշակի գումար կարևոր չի հետագայում կկարողանա վարկը ռեալ մարել թե ոչ նա անպայման կվերցնի ավելի թանկարժեքը... Դե իհարկե սա զարգացման ու ավելի առաջ երևալու բնական ցանկություն է, սակայն այս ցանկությունը զարգացած երկները անցել են շատ տարիներ առաջ եվ այնտեղ զարմացնել մարդկանց թանկարժեք սակայն հնամաշ մեքենաներով կարող ես միայն ժպիտ առաջացնել: Ընդհանուր առմամաբ ես կարծում եմ որ սա դասական անգրագիտություն եվ չտեսության, անիմաստ եվ վտանգավոր ցուցամոլության արտահայտություն է: Երբեք մի վերցրեք վարկ որը պետք է ծառայի ցուցամոլությանը եվ ձևականությանը: Նույնիսկ շատ հարուստ մարդիկ երբեք իրենց թույլ չեն տա ավելորդ գումարներ ներդնել այնպիսի առարկաների մեջ, որը միայն ժամանակի հետ արժեզրկվում է:
Երբ կարելի է վերցնել վարկ?
Առաջին եվ ամենակարևոր պայմանը դա արդեն գործող բիզնեսին նոր իմպուլս տալու համար ակնկալվող գումարն է: Եթե դուք ունեք արդեն կայուն եկամու